(AR)Ինչպե՞ս օգտագործել QR կոդերը ԵՄ գինիների նոր պիտակավորման պահանջներին համապատասխանելու համար։
Գինու համաշխարհային ապրանքանիշերը կենտրոնանում են ԵՄ-ում վաճառվող գինիների պիտակավորման նոր պահանջների վրա՝ սկսած 2023 թվականից: Մենք, պահանջներին համապատասխանելու համար, հիմնական սկզբունքներով կառաջնորդենք ձեզ՝ օգտագործելով QR կոդեր և թվային պիտակներ։
Նոր ԵՄ գինու պիտակավորման կանոններում նշվում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 8-ից հետո գինիները, որոնք արտադրվելու և պիտակավորվելու են պետք է բացահայտեն բաղադրիչները, սննդային տեղեկատվությունը և այլ ցանկացած մանրամասներ՝ կամ ֆիզիկական պիտակների վրա կամ էլեկտրոնային եղանակով, ինչպիսիք են QR կոդերը և թվային պիտակները։
Այս հոդվածում ներկայացված է նախագիծ օրենքին համապատասխանելու համար՝ օգտագործելով QR կոդերը և թվային պիտակները (էլեկտրոնային պիտակներ) և հիմնված է մեր աշխատանքի վրա՝ գինու մեծ և փոքր ապրանքանիշերի հետ, ներառելով Ռեմի Կոինտրո, Շլումբերգեր,Դելիկատո, Քնթինիում և այլն։
ԵՄ գինու QR կոդերի ներդրման համար իրականացվող չորս քայլեր
Գինի արտադրողների ճնշող մեծամասնությունը նախընտրում են օգտագործել QR կոդեր կամ թվային պիտակներ երկու հիմնական առավելությունների համապատասխանելու պատճառով՝
Կարելի է խուսափել թանկարժեք փոփոխություններից, որոնք կապված են ֆիզիկական պիտակի դիզայնի թարմացման հետ՝ օգտագործելով դինամիկ QR կոդեր։
QR կոդերը այժմ կարող են տպագրվել պիտակների վրա, մինչ ստատիկ էջերը (թվային պիտակները կամ էլեկտրոնային պիտակները) կարող են ժամանակի ընթացքում թարմացվել և փոփոխվել ըստ անհրաժեշտության:
Ուշադրություն դարձրեք, որ այս հոդվածի մնացած մասում մենք կօգտագործենք «Էլեկտրոնային պիտակի ներդրում» տերմինը՝ անդրադառնալու համար ցանկացած ծրագրային լուծման, որը ստեղծում է QR կոդեր և հարակից թվային պիտակներ:
Նոր կանոններին համապատասխանելու համար QR կոդեր ընտրող ապրանքանիշերը կատարում են հետևյալ գործողությունները՝
Նախագծել գինու մասին տեղեկատվությունը աղյուսակում կամ տվյալների բազայում
Գինու մասին տեղեկատվության մուտքագրում էլեկտրոնային պիտակի ծրագրային ապահովումներում
Ստեղծել և ներբեռնել QR կոդեր՝ տպագիր պիտակի ձևավորման մեջ օգտագործելու համար
Պիտակների ձևավորումը և տպագրումը QR կոդերով գինու արտադրանքի վրա տեղադրելու համար
Վերոնշյալ գործընթացը պետք է կրկնվի ամեն տարի նոր գինիների արտադրման համար, որոնք նախատեսված են ԵՄ-ում վաճառքի համար:
Ի՞նչ կլինի, եթե ես շտապեմ տպել գինու պիտակները QR կոդերով
Եթե Ձեր գինեգործարանը շտապում է տպել պտակները, հնարավոր է սկսել համապատասխանության գործընթացը՝ ստեղծելով QR կոդեր, ներբեռնելով դրանք և տպագրելով դրանք գինու վրա։ Այնուհետեւ կարող եք ավարտել ավելի ուշ՝ կրկնելով վերը նշված 1-ին և 2-րդ քայլերը: Համոզվեք, որ Ձեր էլեկտրոնային պիտակի ծրագրային ապահովումը ունի հնարավորություն սկզբում QR կոդերը տպելու, այնուհետև թվային պիտակներ ստեղծելու:
Բոլոր այս 4 քայլերը անհրաժեշտ են համապատասխանության համար, անկախ նրանից թե ինչ հաջորդականությամբ են դրանք կատարվել:
Ուշադրություն դարձրեք, որ ստորև ներկայացված տեղեկատվությունը իրավաբանական խորհրդատվություն չէ:
Բացի այդ, նոր փոփոխության նախագիծը վերջնական տեսքի է բերվում, հետևաբար, այստեղ տրված որոշ ցուցումներ ժամանակի ընթացքում կարող են փոխվել:
Քայլ 1 Կազմակերպեք Ձեր արտադրանքի մասին տեղեկությունները
Այս քայլի նպատակն է կազմակերպել գինու արտադրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, որը Ձեզ անհրաժեշտ կլինի մուտքագրելու համար Ձեր ծրագրային ապահովման համակարգում (էլեկտրոնային պիտակի ներդնում): Դա կարելի է անել աղյուսակում կամ տվյալների բազայում:Հետևյալ տեղեկատվությունը ներառում է գինու թվային պիտակների համար առաջարկվող (լրացուցիչ) և պահանջվող տեղեկությունները։
Տեղեկատվություն ապրանքի մասին
Գինու տեսակը
Ծագման երկիրը
Աշխարհագրական նշումներ
Խաղողի տարիքը
Ալկոհոլի տոկոսն ըստ ծավալի (ԱՏԸԾ)
Զուտ քանակությունը միլիլիտրներով
Գինու քաղցրությունը
Խաղողի տեսակը, որը համապատասխանում է բերքին
Ապրանքի նկարագրությունը
Սպառման ժամկետը
1 չափաբաժնում
Օրենքը պահանջում է սննդի և էներգիայի մասին տեղեկատվություն՝ հիմնված 100 մլ չափաբաժնի վրա:Ցանկության դեպքում կարող եք նաև տեղեկատվություն տրամադրել՝ հիմնված մատուցման այլ չափի վրա:Սովորաբար ամենահայտնի գինիները՝ կարմիր, սպիտակ և վարդագույն, մատուցվում են 125 մլ, 175 մլ և 250 մլ չափերով:Եվրոպական բարերում ստանդարտ ծառայությունը 125 մլ է,բայց Ձեզ կարող են անհրաժեշտ լինել նաև երկրի համար հատուկ շշեր:Ի հավելումն 100 մլ մատուցման չափի պարտադիր հայտարարություններին,խորհուրդ ենք տալիս դրանք ցուցադրել նաև ստանդարտ սպասարկման չափի համար, քանի որ այս տեղեկատվությունը կարող է ավելի օգտակար լինել հաճախորդների համար:
Պիտանելիության ժամկետը
10%-ից պակաս ԱՏԸԾ պարունակությամբ ալկոհոլացված գինիների համար, Դուք պետք է նշեք նվազագույն հնեցման կամ պիտանելիության ժամկետը: Այս մասին ասված է (ԵՄ) 2021/2117 կանոնակարգում։
Բաղադրիչներ
Բաղադրիչները պետք է նշված լինեն էլեկտրոնային պիտակի վրա քաշի նվազման կարգով, այնպես որ Դուք պետք է Ձեր տեղեկատվությունը կազմակերպեք այս եղանակով և ինչպես նշված է կանոնակարգի (ԵՄ) 1169/2011-ի 18-րդ հոդվածում:
Հավելանյութերը պետք է կազմակերպվեն ըստ կատեգորիաների և եթե Ձեր հավելումները տարբերվում են խմբաքանակից խմբաքանակ, ներառում են հավելումներ նույնիսկ եթե դրանք հնարավոր է միայն արտադրանքի մեջ լինեն։
Սննդային արժեքներ
Դուք պետք է պատրաստեք հետևյալ սննդային արժեքները յուրաքանչյուր գինու արտադրանքի վերաբերյալ:
Էներգիա (կարող է ավտոմատ կերպով հաշվարկվել կամ չհաշվարկվել Ձեր էլեկտրոնային պիտակի ներդրման համակարգում)
Ճարպ
Ածխաջրեր
Սպիտակուց
Աղ
Ձեր էլեկտրոնային պիտակի լուծումը պետք է պարունակի էներգիայի հաշվիչ,թեև դուք կարող եք ինքներդ մուտքագրել էներգիան: Այս մեթոդները ավելի մանրամասն կքննարկվեն հաջորդ բաժնում:
Ալերգեններ և անհանդուրժողականություններ
Ցանկացած ալերգեն կամ անհանդուրժողականություն պետք է տպագրվի ֆիզիկական պիտակի վրա, և եթե Դուք օգտագործում եք էլեկտրոնային պիտակի կամ թվային պիտակի ներդրման ծրագիր, դրանք նույնպես պետք է նշված լինեն այնտեղ: Տես ԵՄ Կանոնակարգ 1169/2011 հոդված 21(1) (բ):
Ընդհանուր հարցեր էներգիայի, բաղադրիչների և հավելումների վերաբերյալ
Ինչպե՞ս հաշվարկել էներգիան:
Ըստ կանոնակարգի՝ էներգիայի հաշվարկման երկու ընդունելի եղանակ կա.
Մեթոդ 1. բանաձևի հաշվիչ՝ փոխակերպման գործակիցներով՝ հիմնված շաքարի, ալկոհոլի և որոշ այլ պարամետրերի վրա:
Մեթոդ 2. Օգտագործելով ընդհանուր միջին արժեքը յուրաքանչյուր տեսակի գինու համար, օրինակ՝ չոր կարմիր, փրփրուն, կոպիտ և այլն: Այս աղյուսակը տրված է օրենքում:
Ի՞նչ է սահմանվում որպես բաղադրիչ: Բաղադրիչ նշանակում է «ցանկացած նյութ կամ ապրանք, ներառյալ բուրավետիչները, սննդային հավելումները և սննդային ֆերմենտները, ինչպես նաև բարդ բաղադրամասերի ցանկացած բաղադրիչ, որն օգտագործվում է սննդամթերքի արտադրության կամ պատրաստման մեջ և դեռ առկա է պատրաստի արտադրանքի մեջ, նույնիսկ եթե փոփոխված ձևով է, մնացորդները չպետք է դիտարկվեն որպես «բաղադրիչներ»» (Հոդված 2 (ԵՀ) 1169/2011)։
Ի՞նչ անել, եթե Ձեր մատակարարներից մեկը Ձեզ տրամադրում է խմորման առաջին փուլում արտադրված կամ նախապես խառնված բաղադրիչներով գինի, որոնք Ձեր ապրանքանիշը ներառում է Ձեր գինիների մեջ:
Ներկայիս միտումը այն է, որ գինեգործները պայմանագրով պարտավորեցնում են իրենց գինու և/կամ բաղադրիչների մատակարարներին իրենց գինիների համար բաղադրիչների և հավելումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։
Այնուհետև նրանք համատեղում են այս տեղեկատվությունը իրենց սեփական բաղադրիչի և հավելումների տեղեկատվության հետ՝ յուրաքանչյուր SKU-ի (պահեստային հաշվառման միավոր) համար բաղադրիչների և հավելումների վերջնական ցանկը ստեղծելու համար:
Ինչ կլինի, եթե խառնեք հին կամ բարձրորակ գինին անհայտ բաղադրիչների հետ, օրինակ՝ շամպայնի տան գինին բարձրորակ գինու հետ, որոնք հին և նոր խաղողի բերքահավաքի խառնուրդ են:
Օրենքը դեռ վերջնական տեսքի է բերվում, բայց կանոնակարգի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել մոտ ապագայում, կլուծի այս խնդիրը։ Դատելով որոշման նախագծից ՝ հավանական է, որ վերջնական օրենքը գրվի այնպես, որ թույլ տա գինիների, որոնց խառնվում են տարբեր բարձրորակ գինիներ, պարզապես ունենան հավելումների և բաղադրիչների մեկ համապարփակ ցուցակ:
Հավելանյութերևվերամշակման օժանդակ միջոցներ
Յուրաքանչյուր SKU-ի համար հավելումների ցանկը կազմակերպելիս նկատի ունեցեք, որ դրանք պետք է հայտարարագրվեն իրենց կատեգորիայով՝ Կատեգորիայի տեսքով (Բաղադրիչ 1, Բաղադրիչ 2…): Կանոնակարգի նախագծի համաձայն, որի ընդունումը սպասվում է շատ մոտ ապագայում, նպատակահարմար է ներկայացնել թթվայնության կարգավորիչների և կայունացուցիչների սպառիչ ցանկը, որոնք կարող են պարունակվել վերջնական արտադրանքի մեջ:
Տեխնոլոգիական օժանդակ միջոցները ենթակա չեն հայտարարագրման, եթե դրանք ալերգիա կամ անհանդուրժողականություն չեն առաջացնում (հոդված 20(բ) (ԵՄ) 1169/2011): Օրինակ, խմորիչն ու բակտերիաները մշակման օժանդակ միջոցներ են, և, հետևաբար, հայտարարագրման կարիք չունեն:
Ինչ անել, եթե հավելումները տարբերվում են խմբաքանակից խմբաքանակ:
Օրենքով նախատեսված հավելումների ցանկի համար ընդունելի է պարզապես նշել, որ գինին “կարող է պարունակել” և տրամադրել հավելումների սպառիչ ցուցակ, որոնք կարող են առկա լինել:
Ի՞նչ կասեք թարգմանությունների մասին։ Ձեզ անհրաժե՞շտ է թարգմանել Ձեր էլեկտրոնային պիտակը ԵՄ բոլոր երկրների լեզուներով
Օրենքը պահանջում է, որ էլեկտրոնային պիտակները հասանելի լինեն այն լեզուներով, որոնք օգտագործվում են այն շուկաներում, որտեղ վաճառվում են ապրանքները: Այնուհետև նշվում է, որ ԵՄ անդամ երկրները կարող են նշել այն լեզուները, որոնցով պետք է ցուցադրվեն էլեկտրոնային պիտակները, թեև դեռևս ոչ մեկ դա չի արել:
Սա նկատի ունենալով, համաշխարհային բրենդների մեծ մասը ստեղծում են իրենց էլեկտրոնային պիտակների թարգմանված տարբերակները ԵՄ բոլոր 24 երկրներում՝ ցուցադրվող լեզվով կախված կա՛մ երկրից, որտեղ էլեկտրոնային պիտակի QR կոդը սկանավորվում է, կա՛մ օգտագործողի համակարգի լեզվով:
Կախված Ձեր որոշումից, այս փուլում Ձեզ կարող է անհրաժեշտ լինել կազմակերպել արտադրանքի և բաղադրիչների մասին տեղեկատվության թարգմանությունը: Ավտոմատ թարգմանության և թարգմանության կառավարման ավելի առաջադեմ լուծումները նշանակում են, որ դուք չպետք է անհանգստանաք այս տեղեկատվությունը հիմա պատրաստելու համար և Դուք կարող եք պարզապես նայել/ստուգել թարգմանություններն ավելի ուշ:
Ձեր յուրաքանչյուր գինու արտադրանքի համար վերը նշված տեղեկատվությունը հավաքելուց հետո կարող եք անցնել 2-րդ քայլին:
Քայլ 2. Մուտքագրեք գինու արտադրանքի տվյալները (SKU) Ձեր ծրագրային համակարգում, դիտել թարգմանությունները
Դրա համար կա երեք տարբերակ:
Ձեռքով մուտքագրում. պատճենեք և տեղադրեք տվյալները աղյուսակից կամ Քայլ 1-ում ստեղծված տվյալների բազայից ծրագրային լուծման մեջ: Սա գործնական է միայն այն դեպքում, եթե ունեք մի քանի կամ մի քանի տասնյակ SKU
Զանգվածային բեռնում. Նշանակում է փաստաթուղթ վերբեռնել, ինչպիսին է CSV ֆայլը և այլն, էլեկտրոնային պիտակի ներդրման համակարգում: Սա խելամիտ է, Եթե ունեք մի քանի տասնյակից հարյուրավոր SKU, և դա կխնայի Ձեր ժամանակը: Այն նաև կօգնի կանխել տվյալների մուտքագրման սխալները, որոնք կարող են ազդել Ձեր համապատասխանության վրա: Այս հատկությունը պետք է աջակցվի Ձեր ծրագրային ապահովման կողմից:
Ինտեգրում API-ի միջոցով. Սա նպատակահարմար է, եթե ունեք մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր SKU, և եթե Ձեր ծրագիրը ապահովում է դա: Այս մոտեցումն ունի նույն առավելություններն, ինչ զանգվածային ներբեռնումը: Այս հատկությունը պետք է աջակցվի Ձեր ծրագրային ապահովման համակարգի միջոցով:
Կախված Ձեր որոշումից, այս քայլում կարող եք մուտքագրել բաղադրիչների և արտադրանքի տեղեկատվության թարգմանված տարբերակները: Հաստատված որոշումները ապահովում են ընդհանուր տերմինների ստուգված թարգմանությունները, ավտոմատ թարգմանությունը և թարգմանությունների կառավարումը, որոնք այս փուլում պահանջում են միայն թարգմանությունների հղկում և ստուգում:
Քայլ 3 – Ներբեռնեք QR կոդերը
Յուրաքանչյուր գինու արտադրանք (SKU) կունենա իր էլեկտրոնային պիտակը և իր QR կոդը: Այսպիսով, եթե Ձեր ապրանքանիշն ունի տասը տարբեր գինիներ ՝ տասը տարբեր էլեկտրոնային պիտակներով, Դուք կունենաք տասը տարբեր QR կոդ: Դա հնարավոր է, եթե Դուք չեք օգտագործում սերիականացված եզակի QR կոդեր առաջադեմ գործառույթների համար, ինչպիսիք են մատակարարման շղթայի հետևումը, որը դուրս է այս հոդվածի շրջանակներից և դեռ տարածված չէ գինու արդյունաբերության մեջ:
Երբ նախագծեք Ձեր էլեկտրոնային պիտակները, Դուք կկարողանաք ստեղծել և վերբեռնել QR կոդերը, որոնք մատնանշում են դրանք:
Ձեր QR կոդերը պետք է ներբեռնվեն այնպիսի ձևաչափով, որը կարող է օգտագործվել Ձեր տպիչի կողմից կամ հեշտությամբ ինտեգրվել տպագրության գործընթացին:
էլեկտրոնային պիտակի ծրագրային ապահովման Scantrust էկրանանկարը, որը ցույց է տալիս QR կոդի բեռնման տարբերակները։
Քայլ 4-դիզայն և պիտակների տպագրություն
Այժմ Դուք պատրաստ եք ստեղծել Ձեր պիտակի QR կոդերը: Նկատի ունեցեք հետևյալ լավագույն փորձը և առաջարկությունները։
Հիշեք, որ եթե Ձեր գինեգործարանը շտապում է պիտակներ տպել, կարող եք սկսել QR կոդեր ստեղծելով, վերբեռնելով դրանք և ներառելով դրանք Ձեր պիտակի դիզայնում: Քանի դեռ Դուք վերահսկում եք այս QR կոդերը Ձեր ծրագրային ապահովման կամ այլ համակարգի միջոցով և ավելի ուշ վերադառնում վերը նշված քայլերին, դա միանգամայն լավ է:
Որտե՞ղ պետք է տեղադրվի QR կոդը պիտակի վրա:
Գինու գործարաններից շատերը նախընտրում են QR կոդը տեղադրել պիտակի հետևի մասում՝ բրենդինգի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
Ի՞նչ պետք է գրվի QR կոդի վրա կամ դրա մեջ:
Կանոնները չեն պահանջում, որ որոշակի տեքստ հայտնվի QR կոդի վրա կամ դրա շուրջ: Մենք լսել ենք, որ առնվազն մեկ ԵՄ անդամ երկրի կարգավորող մարմինը քննարկում է շուտով թեմայի վերաբերյալ ուղեցույց թողարկելու հնարավորությունը, սակայն պաշտոնական դիրքորոշում կամ կարգավորման մանրամասներ չկան:
Որոշ ընկերություններ QR կոդի կենտրոնում օգտագործում են «i» տառը՝ «լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար»: Դա չի ազդի օգտագործողների սկանավորման ունակության վրա: Մյուսները ներառում են «սկան տեղեկատվության համար» կամ «սկան լրացուցիչ տեղեկությունների համար» և այն տեղադրում են QR կոդի կողքին: Այս «գործողության կոչը» հետագայում պարզաբանում է QR կոդի նպատակը և խրախուսում սպառողին սկանավորել այն:
Կարևոր է հաշվի առնել, որ QR կոդերը կարող են սկանավորվել ԵՄ-ից դուրս գտնվող այլ շուկաներում: Այլ տարածաշրջանների սպառողների համար տարբեր տեղեկատվության առաջնահերթությունը, ինչպիսիք են արտադրանքի կամ գինեգործության բրենդավորումը, նույնականացման առանձնահատկությունները և այլն, կարող են վերահղվել՝ ելնելով աշխարհագրական պարամետրերի և գործոնների հիման վրա:
Եթե որոշեք օգտագործել «գործողության կոչը» QR կոդի կողքին, համոզվեք, որ այն համապատասխանում է բոլոր տարածաշրջաններին և բովանդակությանը, որը կարող է մատուցվել սպառողին:
Օրինակ, թե ինչպես են գինեգործները տպում QR կոդերը իրենց գինիների պիտակների վրա սկսած 2023 թվականից:
Մենք խորհուրդ ենք տալիս QR կոդի նվազագույն չափը 13 մմ x 13 մմ և առավելագույն չափը 16 մմ x 16 մմ QR կոդի համար՝ չներառելով ազատ տարածքը (տես ստորև)։Այս սպեկտրի ստորին մասում (6 մմ x 6 մմ) սպառողը պետք է իր տեսախցիկը տեղադրի QR կոդից մի քանի դյույմ հեռավորության վրա, որպեսզի կարողանա այն սկանավորել: Ամենալայն հատվածի վերջում նրանք պետք է լինեն ավելի հեռու։Այս միջակայքից ցանկացած արժեք ընդունելի է, բայց մենք խորհուրդ ենք տալիս ինչ-որ բան մեջտեղում, որպեսզի սպառողները սկանավորման խնդիրներ չունենան:
Բոլոր QR կոդերը պետք է ունենան “հանգիստ” գոտի՝ QR կոդի շուրջ սպիտակ տարածք: Մենք խորհուրդ ենք տալիս QR կոդի առանձին բջիջների քառակի չափը՝ հղման համար, դա կլինի 1,5 մմ x10 մմ QR կոդի համար:
Դուք պետք է համաձայնեցնեք Ձեր պիտակի դիզայների և (կամ) տպագրական ծառայություններ մատուցողի հետ, որ QR կոդի պատկերը, որը ներբեռնում եք Ձեր էլեկտրոնային պիտակների համակարգում, կարող է տպվել պիտակի վրա 300 dpi կամ ավելի բարձր ձևաչափով՝ ցանկալի չափով:
Ի՞նչ գույն պետք է լինի QR կոդը:
Մենք խորհուրդ ենք տալիս սև QR կոդ սպիտակ ֆոնի վրա: Սպիտակ կամ բաց ֆոնի վրա այլ մուգ գույներ հնարավոր են, բայց դրանք պետք է ստուգվեն՝ սկանավորելով փորձնական տպագրությունը QR կոդը ընթերցող ստանդարտ հավելվածով: Սպիտակը սևի վրա (հակառակ) նույնպես կարող է աշխատել, բայց պետք է փորձարկվի, քանի որ այն պահանջում է բավարար կոնտրաստ:
Ուշադրություն դարձրեք QR կոդի և ֆոնի բարձր հակադրությանը:
Կարո՞ղ է QR կոդը ունենալ այլ ձև:
QR կոդերը կարող են լինել միայն քառակուսի: Անկախ նրանից, ստեղծագործական էֆեկտները դեռևս կարելի է ձեռք բերել՝ օրինակ քառակուսի QR կոդեր ներդնելով այն ձևերի մեջ, որոնք քառակուսի չեն: պտտվող քառակուսի, ռոմբ-զուգահեռագիծ և այլն։ Այս դեպքերում համոզվեք, որ պահպանվի անհրաժեշտ հանգստի գոտին։
Ի՞նչ ձևաչափով պետք է տպվի QR կոդը:
Մենք խորհուրդ ենք տալիս 300 dpi կամ ավելի բարձր՝ սպառողների սկանավորման խնդիրներից խուսափելու համար:
Ահա և վերջ: Եթե դուք հետևել եք 1 — ից 4-րդ քայլերին, ինչպես նկարագրված է վերևում, կարող եք տեղադրել Ձեր գինու պիտակները՝ QR կոդերով, այն գինիների վրա, որոնք ցանկանում եք համապատասխանեցնել ԵՄ պահանջներին: Օրենք։
Այլ խնդիրներ և նկատառումներ էլեկտրոնային պիտակավորման համապատասխանության նախագիծ պլանավորելիս
Հնարավոր է անցնել էլեկտրոնային պիտակների մեկ այլ մատակարարի այն բանից հետո, երբ այդ մատակարարի QR կոդերն արդեն տպվել են գինիների վրա փակցված պիտակների վրա: Ինչպե՞ս է վաճառողի արգելափակումն աշխատում գինու թվային պիտակների և QR կոդերի հետ:
Ձեր տարբերակները կախված են Ձեր իրացումներից:
Կան երեք մոտեցումներ.
Օգտագործելով ստատիկ QR կոդ, որը հնարավոր չէ հեշտությամբ փոխել (Հիշեք, մի արեք դա):
Օգտագործեք դինամիկ QR կոդ ՝ ապագայում վերահասցեավորման հնարավորությամբ:
Օգտագործեք Ձեր դոմեյնը QR կոդերի համար, ներառյալ դինամիկ վերահասցեավորման գործառույթը
Դիտարկենք օրինակ, որը ներառում է երկու էլեկտրոնային պիտակների ծրագրային ապահովման մատակարարների՝ Վաճառող A և Վաճառող Բ: Դուք սկսում եք իրացում A վաճառողով, ստեղծում եք QR կոդեր նրանց ծրագրային ապահովմամբ և տպում այս կոդերը գինու պիտակների վրա: Մեկ տարի անց Դուք գոհ չեք նրանց ծառայություններից կամ ունեք որևէ այլ դժվարություն և ցանկանում եք անցնել Բ մատակարարին:
Նոր գինիների համար դուք կարող եք պարզապես օգտագործել մատակարար B-ն՝ նոր Էլեկտրոնային պիտակներ և QR կոդեր ստեղծելու համար:
Այնուամենայնիվ, գինիների համար, որոնք արդեն ունեն իրենց պիտակների վրա տպված մատակարար A-ի QR կոդերը, գինու պիտակների վրա Ձեր տպած QR կոդերը պարունակում են A մատակարարի կայքի դոմեյնի անունը, և հաճախորդները, ովքեր սկանավորում են այդ QR կոդերը, դեռ կմնան այդ վեբ կայքում որը նրանք վերահսկում են։ Սա հեռու է իդեալական լինելուց:
Տարբերակ 1 – Ստատիկ QR կոդ
Սա նշանակում է, որ Դուք օգտագործում եք URL QR կոդում, որը նախատեսված չէ վերահասցեավորելու դեպի նոր URL: Կախված նրանից, թե ով է վերահսկում QR կոդի URL-ի հետ կապված դոմեյնը և սերվերը, հնարավոր է, որ հնարավոր չլինի փոխել URL-ը:
Սա Ձեզ ամբողջովին արգելափակում է: Սա է հիմնական պատճառը, որ ստատիկ QR կոդերը խորհուրդ չեն տրվում:
Տարբերակ 2 – URL վերահասցեավորում
Եթե մատակարար A-ն առաջարկում է URL-ի վերահասցեավորում նույնիսկ այն բանից հետո, երբ Դուք դադարեցնեք օգտագործել իր կողմից տրամադրվող էլեկտրոնային պիտակի ծառայությունը, ապա ամեն անգամ, երբ հաճախորդը սքանավորի գինու վրայի QR կոդը մատակարար A-ի QR կոդերով, ապա հաճախորդը նախ կբացի վեբ էջ, որը տրամադրված կլինի մատակարար A-ի կողմից, այնուհետև դիտարարկիչը դրանք կվերահասցեավորի դեպի B մատակարարի հարթակի էլեկտրոնային պիտակ:
Որոշ մատակարարներ, ներառյալ ասոցիացիաների կողմից աջակցվող մատակարարները, պնդում են, որ դրանք կապահովեն URL-ների վերահասցեավորումը, եթե ավարտեք նրանց հետ աշխատանքը: Բայց նույնիսկ այդ դեպքում, Դուք հավատում եք նրանց խոսքին, որ նրանք կապահովեն այդ սպասարկումը, նույնիսկ վարձավճարով, ակնկալելով, քանի դեռ Ձեր գինիները վաճառվում են:
Ահա թե ինչու է շատ կարևոր ընտրել պատասխանատու մատակարարող ընկերություն, որը կայացած ընկերություն է, ճանաչված հաճախորդներով, որը կլինի Ձեզ հետ այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր գինիները կլինեն շուկայում:
Տարբերակ 3 – Օգտագործեք Ձեր սեփական դոմեյնը QR կոդերում
Սա մի փոքր նախապատրաստություն է պահանջում և ավելի առաջադեմ մոտեցում է: Այս սցենարում էլեկտրոնային պիտակի ծրագրային ապահովումը օգտագործում է Ձեր սեփական դոմեյնի անունը։ Այս կերպ, եթե Դուք երբևէ որոշեք դադարեցնել ծառայությունը և էլեկտրոնային պիտակի էջը տեղադրել այլ տեղում ապա Դուք չեք ընդհանրապես չեք արգելափակվի, այս կերպ Դուք վերահսկում եք կայքի հասցեն QR կոդով:
Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել Ձեր սեփական դոմեյնի անունը QR կոդում, եթե Ձեզ մտահոգում է մատակարարի հետ կապված լինելը կամ եթե Դուք խոշոր համաշխարհային ապրանքանիշ եք, որն ունի հատուկ պահանջներ այս մակարդակի վերահսկողության համար:
Դուք պետք է մտածեք այն մասին, մատակարարից պարզելու համար, թե ի՞նչ է պահանջվում նախագծի վաղ շրջանում էլեկտրոնային պիտակների համար և թե ի՞նչ է պահանջվում QR կոդերում Ձեր սեփական դոմեյնի կիրառման համար։
Կարո՞ղ է մեկ QR կոդը ծառայել մի քանի նպատակների համար, ներառյալ էլեկտրոնային պիտակի համար:
Ձեր էլեկտրոնային պիտակը կարող է ուղիղ հղում ունենալ դեպի Ձեր կայքը, բայց Դուք չեք կարող հղում կատարել մարքեթինգային տեղեկություններով էջերին, օրինակ, բայց չսահմանափակվելով հետևյալներով՝
Առցանց գնումներ
Ապրանքների վաճառք
Միջոցառումների հրավերներ
Տեղեկագիր
Հավատարմության ծրագրեր և այլն:
Առայժմ չկա լրացուցիչ սահմանում, թե ինչն է համարվում կամ չի համարվում «մարքեթինգային տեղեկատվություն», որը տրամադրվում է կարգավորող մարմնի կողմից:
Էլեկտրոնային պիտակի ներդրման ի՞նչ հնարավորություններ են սովորաբար պահանջվում համաշխարհային գինու ապրանքանիշերի կողմից, որոնք ձգտում են համապատասխանել պահանջներին:
Գինու ավելի մեծ ապրանքանիշերի կողմից սովորաբար պահանջվում են հետևյալ տեխնիկական հնարավորությունները (առանձնահատկությունները).
SKU- ների և (կամ) API-ների վերաբերյալ տեղեկատվության զանգվածային ներբեռնում – սա կարող է շատ ժամանակ խնայել, երբ ձեռքով մուտքագրում եք բազմաթիվ SKU-ներ և կանխում տառասխալները, որոնք կարող են ազդել համապատասխանության վրա:
Ավտոմատ թարգմանություն և թարգմանությունների կառավարում-նախորդի նման, խնայում է ժամանակը և ապահովում համապատասխանությունը:
Ապագայում պահանջների լուծումներ ակնկալվող համապատասխանության համար – Ակնկալվում է, որ ի հայտ կգան վերամշակման և պիտակավորման մասին օրենքներ հատուկ երկրների համար, Ֆրանսիայում և Իտալիայում վերջերս ընդունված նմանատիպ տարբերակներով, չխոսելով գինու և ոգելից խմիչքների պիտակավորման կանոնների մասին, որոնք քննարկվում են ԱՄՆ-ում՝ Ալկոհոլի և ծխախոտի հարկերի և առևտրի բյուրոյի կողմից։Գլոբալ լուծում ունենալը վերացնում է QR կոդերի նոր համակարգեր ինտեգրելու անհրաժեշտությունը ամեն անգամ, երբ նոր օրենք է հայտնվում:
Խելացի URL-ի սքանավորում ոչ ԵՄ երկրների համար– շուկաներ – Ապահովում է սքանավորման օգտակար փորձ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համար: Սպառողներ, ովքեր չեն պահանջում ԵՄ էլեկտրոնային պիտակ:
Համատեղելիություն GS1-ի հետ: Ապահովում է Ձեր QR կոդերի համատեղելիությունը այս կարևոր զարգացող ստանդարտի հետ, որտեղ QR կոդերը կփոխարինեն ապրանքների վրա առկա 2D շտրիխ կոդերին:
Անվտանգության և մատչելիության երաշխիքներ / SLA (Ծառայությունների մատուցման մակարդակի մասին համաձայնագիր)
Համաշխարհային և բազմալեզու աջակցության թիմ և ներբեռնման օժանդակ նյութեր
Ցանկանու՞մ եք ավելին իմանալ:
Scantrust-ը ուրախ է առաջարկել իր տեխնոլոգիաներն ու փորձը՝ ԵՄ գինու մակնշման պահանջներին համապատասխանության գլխացավանքից ազատվելու համար։ Իմացեք ավելին մեր լուծման մասին, բաժանորդագրվեք մեր անվճար գործիքին կամ կապվեք մեզ հետ այսօր՝ կորպորատիվ հնարավորությունների մասին տեղեկանալու համար: Մենք նաև տեղեկատվական նիստեր ենք անցկացնում ԵՄ գինու մակնշման կանոնների և մեր ծրագրերի վերաբերյալ: Կարող եք դիտել 2023 թվականի մայիսի 4-ին տեղի ունեցածի ձայնագրությունը հենց այստեղ՝